Աճել են առանձնակի ծանր հանցագործության դեպքերը. Հունան Պողոսյան
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 13.8%-ով նվազել են գրանցված հանցագործությունները՝ համեմատ նախորդ տարվա։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը՝ ներկայացնելով ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների կողմից 2015 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
«Ծանր հացնագործությունների թիվը նվազել է, սակայն աճել են առանձնակի ծանր հանցագործության դեպքերը։ Ցավոք սրտի, աճ է արձանագրվել սպանության, սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածքներ հասցնելու, կեղծ փողեր պատրաստելու իրացնելու դեպքերով: Նախորդ տարվա համեմատ բարձրացել է բացահայտման արդյունավետությունը»,- նշեց Հունան Պողոսյանը։
