Աչքալուսանք դիրքերում գտնվող զինվորականին՝ նրա 3-րդ արու զավակն է ծնվել
Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված Քնարիկ Հարությունյանը 3-րդ արու զավակը պարգևեց ամուսնուն, որը զինվորական է և գտնվում է դիրքերում: 29-ամյա մոր և երեխայի առողջական վիճակը բավարար է: Երեխան ծնվել է 3100գ քաշով, հասակը` 51սմ: Ծննդկանը և փոքրիկը դուրս կգրվեն վաղը:
