Աչքերիս մեջ դարձյալ գարունն է վետվետում, Ու բռնում եմ նորից ճամփան վերադարձի…
Աչքերիս մեջ դարձյալ գարունն է վետվետում,
Ու բռնում եմ նորից ճամփան վերադարձի…
Քո հայացքում սիրո ստվերներ են դողում,
Իմ բաժակում՝ բույրն է սարի դաղձի:
Վերադարձս այսօր տողերով եմ տոնում,
Ու հարբում է երգս շնչից սիրո,
Քո հավատն է հիմա իմ երակը սնում,
Իմ երազն է թևում ճամփով մերձեցումի:
Վերադարձս կապույտ թույր է առել
Ու վրձնում է սրտիս մի պարզ կտավ,
Իսկ հայացքդ խելառ նորից սառել,
Հյուր է կանչում սրտիս՝ խենթ ու խելառ…
3.03.2016 թ.
Լուսին Ղազարյան «Սեր-թևերս» գրքից