Աճուրդում մարգարտե վզնոցը վաճառվել է ռեկորդային՝ 5.1 մլն դոլարով
Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը 5.1 մլն դոլարով բնական մարգարտե վզնոց է վաճառվել։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Սա ռեկորդ է բնական մարգարիտներից պատրաստված զարդի համար։
Վզնոցը կազմված է 4 թելերից, որոնց վրա կան համապատասխանաբար 81, 76, 69 և 63 մարգարիտներ։ Մոխրագույն և շագանակագույն մարգարիտների չափերը տատանվում են 4.90 -12.65 մմ-ի սահմաններում։
Այնուհանդերձ, այն չի դարձել աճուրդի ամենաթանկ լոտը։ 5.29 կարատ կշռող վարդագույն ադամանդե մատանին վաճառվել է 5.7 մլն դոլարով։
