1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադամներ դաստիարակելը դարձավ նպատակ․ Նամակ քառօրյա պատերազմի հերոս, լուսաշող Ադամ Սակայանին

Բարև, անծանո՛թ ընկեր…Ոնց կուզեի հարցնել ինչպես ես, բայց …
Հերիք է մի բառ՝ << Քառօրյա>> : Աչքիս առաւջ, ժապավենի պես մի պատկեր է անցնում, իմ անծանոթ հարազատ: Մեկը ջահը ձեռքին, առաջնորդում է մի մեծ խումբ: Այո՛, դու ինձ համար դարձար քառօրյայի ջահակիր հերոսը: Երբ տեսա նկարդ ինձ թվաց՝ մարմինս մագնիսի պես իր վրա է հավաքել աշխարհի բոլոր դողերը: Խոստովանում եմ անսովոր ծանոթություն էր: Սկսեցի քրքրել հիշողությանս բոլոր շերտերը: Փորձում էի գտնել քեզ տեսողական հիշողությանս մի թաքուն անկյունում, հուսալով, որ գուցե մի օր, մի տեղ կողքովդ անցել ու չեմ մտապահել բարի դեմքդ ու հերոսական կեցվածքդ: Աղոթում էի, որ հետ գաս, որ թշնամու դավադիր գնդակը նենգաբար ընտրած չլինի քեզ: Ապարդյուն… Հետո միայն հասկացա, որ քեզ փնտրել պետք չէ, որ դու ամենուր ես: Ես՝ սնահավատներին ծաղրողս, ում համար ճշմարիտը միայն Աստծո գոյությունն էր, սկսեցի հավատալ անբացատրելի մի բանի՝ ներկայությանդ: Մեր արտասովոր ծանոթությունը ստիպեց ավելի սիրել հայրենիքս, <<Հերոս>> բառը գրել մեծատառով ու գիտակցել, որ հայոց ամեն բուռ հողից արյուն կկաթի եթե բռիդ մեջ սեղմես: Որպես ապագա կին և մայր երդվեցի շիրիմովդ, անել ամենն ինձանից կախված, որ հիշատակդ վառ պահեմ, հավատալով, որ մարդ մեռնում է միայն, երբ դադարում են հիշել նրան: Ադամներ դաստիարակելը դարձավ նպատակ, որ փափագում եմ Աստծո կամոք կատարել: Դու խախտեցիր ռազմական կանոնադրության բոլոր օրինաչափությունները: Աստղերի պես փայլուն քո արժանիքներով ու դրանց դասավորությամբ երևան հանեցիր նոր ու հավասարը չունեցող կոչում: Քո անունը լսվեց աշխարհի բոլոր անկյուններում ուր հայը հաստատվել է: Չեմ վախենա ասել, որ դարձար մերօրյա ամենայն հայոց Հերոսը: Գիտե՞ս Հերոս, ես սիրում եմ մեր բոլոր Հերոսներին: Ձեզանից շատերն ինձ համար պապ են, շատերը նախահայր, հորեղբայրների մեծ դասակի մասին խոսք չկա: Այդ շարքերում միայն եղբայրներն էին պակասում: Բայց արի ու տես, եղբայ՛րս, ձեր դասակն էլ ավաղ չուշացավ լրացնելու եղբայրներիս բացակայությունը Հերոսներիս շարքերում: Որդիներիս բացակայության թաքուն աղաչանքը տողերիս հետ քեզ եմ հանձնում: Ես գիտեմ՝ երկրի վրա քո առաքելությունը դու շարունակում ես երկնքում ու դրա համար վստահորեն աշխարհիս թռչունների խաղաղ ճախրանքը պահ եմ տալիս քեզ: Թող Տերն ինձ ների բայց դու եղիր մերօրյա ռազմի Աստվածը, Վահագնի Հերո՛ս որդի: Դու երկնքից հսկիր հայոց խաղաղությունը, որ ոչ մի աչք չթացվի, որ մոմի նմանվող զինվորի ոչ մի կյանք չհանգի: Անչափ շնորհակալ եմ քեզ այն հպարտության համար, որ զգում եմ, որպես հայ, որպես քույր: Շնորհակալ եմ չապրածդ գարուններն այս տեսակ շռայլությամբ ինձ նվիրելու համար: Շնորհակալ եմ անմար ջահիդ համար, որով իմ տեսած ժապավենում լուսավորում ես մեր սերնդի ամեն հերոսի փառավոր ճամփան: Շնորհակալ եմ քո մի բուռ արևի համար: Ես աչքերս քեզ եմ նվիրում քո մի բուռ արևին ի պատասխան, որ դրանցով նայես աշխարհին, իսկ երբ փակեմ դրանք, հույս ունեմ, որ գոնե հեռվից ու գոնե մի անգամ կերևաս ինձ հավերժիս ճանապարհին:
Մինչ հանդիպում եղբայր…
Հեղինակ՝ Անի Ամիրջանյան։
 
Իրավունքի տեղեկություններով տողերի հեղինակը մերօրյա ՀԵՐՈՍԻ հարսիկն է
 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan