Ադմիրալի Սամոն ՝ գնդապետ Սամվել Հովսեփյանը մահացել է . PHOTO
Fnews.am-ին հայտնի է դարձել, որ նոյեմբերի 9-ին, մոտավորապես ժամը 20:15-ի սահմաններում մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը, ով ավելի հայտնի էր Ադմիրալի Սամո մականվամբ:
Fnews.am-ի տեղեկություններով, գնդապետը մահացել է Արմենիա ԲԿ-ում:
Հիշեցնենք, որ նրա առողջական վիճակը վատացել էր քառօրյա պատերազմի սկսման օրերից: Լուրեր էին պտտվում, որ գնդապետի թոքերը վատ վիճակում էին,ուռուցքներ էին գոյացել և վիճակն օր օրի վատանում էր : Նրա ապաքինման համար անցկացվեցին դրամահավաքներ ազատամարտիկների կողմից և սկսվեց բուժումը: Սակայն մահն ավելի շուտ վրա հասավ:
Fnews.am-ը կիսում է հարազատների և ընկերների վիշտը:
