Ադրբեջանն այլեւս չի կարողանալու ռազմական գործողությունները չվերսկսելը որպես զիջում ներկայացնել
Իրականում Ադրբեջանի իշխանություններն այսօր բավական բարդ իրավիճակում են հայտնվել. փորձել են ռազմական խնդիր լուծել՝ բանակցությունների ընթացքում իրենց գերակայությունը ցույց տալու համար, բայց դա չի հաջողվել: Սա նշանակում է, որ բանակցություններ լինելու պարագայում գործընթացն իրենց ցանկացած տրամաբանությամբ չի ընթանալու եւ Ադրբեջանն այլեւս չի կարողանալու ռազմական գործողությունները չվերսկսելը որպես զիջում ներկայացնել եւ դրա դիմաց ինչ-որ բան պահանջել: Հետեւաբար հիմա Ալիեւին ակտիվ գործողություններ են պետք, նա սպասելու է հարձակման երկրորդ փորձը կատարելու առիթին, որպեսզի իրենց համար քիչ թե շատ դրական արդյունքներ ապահովի: