Ադրբեջան. Բրիգադի հրամանատարի տեղակալը ծանր վիրավորում է ստացել
Հայկական զինուժը թիրախային պատժիչ գործողություններ է իրականացրել, ինչի արդյունքում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել արևելյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ղեկավարող և անմիջական հրաման իջեցնող Նատիգ Ղուրբանովը:
Վերջինս այս պահին կոմայում է, գտնվում է Բաքվի մասնագիտացված հիվանդանոցներից մեկում:
Հենց Ղուրբանովի անմիջական հրամանով էր հունիսի 17-ին ու 18-ին, շփման գծի արևելյան ուղղությամբ սադրանքներ իրականացվել, ինչի արդյունքում հայկական կողմը 3 զոհ է ունեցել:
Ի դեպ, ըստ տեղեկությունների, հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանցի ևս մեկ զոհ էլ գրանցվել է սահմանագծի հարավային ուղղությամբ:
https://www.facebook.com/archakh.armenia/posts/1367855879967355