ԱԴՐԲԵՋԱՆՆ «ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵԼ» Է ԼԱՉԻՆԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՑԱԿԵՏԸ
Լաչինի ճանապարհի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի մոտ տեղադրված սահմանային հսկիչ-անցակետը ներառված է Ադրբեջանի պետական սահմանի անցակետերի ցանկում։ Համապատասխան որոշումն ընդունել է Ադրբեջանի նախարարների կաբինետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Բաքվի իշխանություններն ապօրինաբար անցակետ են տեղադրել Հակարիի կամրջի մոտ՝ անտեսելով միջազգային հանրության բացասական արձագանքը։
Այսպիսով, Ադրբեջանն ամբողջապես շրջափակման է ենթարկել Արցախը։