1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Լևոն Մնացականյան

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. այսպիսի գնահատական է տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջև ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաև բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը: Այս մասին գրում է artsakhpress.am-ը։


- Պարոն Մնացականյան, եթե ամփոփելու լինենք 2015 թվականը, ինչպիսի՞ն էր այն Արցախի բանակի համար:

-Բանակաշինության տեսանկյունից 2015 թվականն Արցախի զինված ուժերի համար կարելի է համարել արդյունավետ տարի, քանի որ դրանում տեղ գտած բոլոր գործընթացները կյանքի են կոչվել համապատասխան նախատեսված ծրագրերի և նպատակաուղղված են եղել բանակի մարտունակության աստիճանական զարգացմանը: Որպես առաջնահերթություն, տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բոլոր աստիճանի հրամանատարների և շարքային անձնակազմի մարտական պատրաստության ու պատրաստականության բարձրացմանը, տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են նրանց մարտական ու մարտավարամասնագիտական ունակությունները, բավականին մեծ աշխատանք է իրականացվել առաջնային գծի ամրապնդման և այն մարտական հերթապահության պահանջներին հնարավորինս համապատասխանեցնելու ուղղությամբ: Բացի վերոնշյալից, բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են եղել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման և դրանց սպասարկման ու նպատակային շահագործելու գործընթացները, թիկունքային ապահովման խնդիրները, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները և այլն: Կատարված այս և մյուս աշխատանքների շնորհիվ բանակը ոչ միայն կարողացել է ապահովել նախորդ տարիների ունեցած իր ձեռքբերումների շարունակականությունը, այլև լավագույնս իրականացրել է իր վրա դրված գլխավոր առաքելությունը, այն է` պաշտպանել երկրի սահմաններն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը:


-Վերջերս փորձագետներից մեկը վերջին երկու տարվա իրավիճակը բնորոշեց «դանդաղ պատերազմ»: Դուք համամի՞տ եք այդ բնորոշմանը:


-Իրականում 2014թ. օգոստոսից հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապես պայմանավորված են ադրբեջանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղավորվում դեռևս 1994թ. մայիսին կողմերի միջև հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնության տրամաբանության շրջանակում: Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները: Այսպես, եթե սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների և դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ. մարտից գործողության մեջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաև հրթիռահրետանային և զրահատանկային միջոցներ, այդ թվում` 122 միլիմետրանոց Դ-20 տիպի հաուբից հրանոթներ, թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրետանային կայանքներ, տանկեր: Իսկ եթե ասվածին հավելենք նաև անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլև իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը:

-Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են թուրքական արտադրության զինատեսակներ: Այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ բարձրացվո՞ւմ է:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, իմ իրավասությունների շրջանակում, ես շոշափում եմ ոչ միայն այդ, այլ նաև շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցեր ևս: Ինչ վերաբերում է նրանց արձագանքին, ապա ավելի ճիշտ կլիներ, առիթ լինելու դեպքում այդ հարցն ուղղեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:


-Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: Ըստ Ձեզ, այս առնչությամբ ՆԱՏՕ-ի լռությունը որքանո՞վ է համընկնում այդ կառույցի առաջադրած սկզբունքներին ու գաղափարներին:


-Այդ հարցի պատասխանը ստանալու համար ավելի ճիշտ կլիներ դիմել համապատասխան հասցեատիրոջը:


-Եթե մի քանի տարի առաջ միջազգային ռազմական փորձագետները, Արցախում պատերազմ կանխատեսելով, շեշտում էին, որ Ադրբեջանն անպայման կդիմի «բլից-կրիգ»-ի, ապա վերջին շրջանում նման վերլուծությամբ չեն ներկայանում: Ըստ Ձեզ, դա ինչի արդյունք է, և ինչի շնորհիվ է միջազգային վերլուծաբանների տեսակետը փոխվել:


-Ես կասեի, որ «բլից-կրիգի» մասին հիմնականում ակնարկում էին նրանք, ովքեր անտեղյակ էին իրականությանը կամ իրենց դատողություններն անում էին ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ: Այնինչ, հավանական պատերազմի ընթացքի ու ելքի մասին առավել լուրջ հետևություններ կարող են անել նրանք, ովքեր հակամարտ կողմերի հնարավորությունների մասին ունեն իրական պատկերացումներ: Ինչ խոսք, երևի թե ձեր նշած վերլուծաբաններին արդեն հասու է այդ իրականությունը:

-Պարոն նախարար, մի քանի տարի առաջ ներկայացվեց վերլուծություն, համաձայն որի`հակառակորդի դիպուկահարից զոհված հայ զինվորների մեծ մասը մահացու վիրավորում էր ստանում հենց գլխի շրջանում: Դա վերագրվում էր նաև զինվորի կողմից անուշադրությանը: Այժմ իրավիճակն ինչպիսին է և այդ առնչությամբ ինչպիսի աշխատանքներ են տարվում:

-Եթե առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացահայտ բնույթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այդ իրողության հետ և փնտրենք արդարացուցիչ պատճառներ: Դա անընդունելի է և մենք պարտադրված ենք որոնելու և գտնելու այն բոլոր հնարավոր ուղիները, որոնք կտանեն նման դեպքերի, եթե ոչ լրիվ բացառման, ապա գոնե շոշափելի կրճատման: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ` զինվորների մեջ դաստիարակել մարտական ու բարոյահոգեբանական պատշաճ որակներ և, երկրորդ` մարտական դիրքերի ինժեներական կահավորվածությունը դարձնել անթերի: Սրանք այն երկու կարևոր պահանջներն են, որոնց կատարման ուղղությամբ այսօր մենք ձեռնարկում ենք քայլեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan