Ադրբեջանահայ փախստականների հիմնահարցի հանդեպ վերջապես պատշաճ հետաքրքրություն դրսևորվեց
Այսօր «Փախստականները և միջազգային իրավունքը» ՔՀՑ-ի մեր թիմը Երևանում ԱՄՆ դեսպանատանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ դեսպան Ուորլիքի հետ՝ ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը քննարկելու համար: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Միլսը: Չեմ ուզում ավելորդ լավատեսություն հանդես բերել, սակայն այն, որ ադրբեջանահայ փախստականների հիմնահարցի հանդեպ վերջապես պատշաճ հետաքրքրություն դրսևորեց համանախագահներից մեկը, կարելի է հուսադրող նախանշան համարել: Սպասենք հետագա զարգացումներին: