1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանական հարձակվողական տրամադրությունն ալիեւյան հերթական «բլեֆն» է

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում լարումը, հասարակության ստվար զանգվածի մոտ լուրջ մտահոգության առիթ է դարձել: Ակտիվորեն քննարկվում է պատերազմի վերսկսման թեման: Հասկանալու համար, թե արդյո՞ք երկարատեւ հրադադարից հետո, կողմերն այնուամենայնիվ կանցնեն ռազմական գործողությունների, fnews.am-ը զրուցեց Ղարաբաղյան թոհուբոհի միջով անցած, Արցախյան պատերազմի հերոս, Արկադի Տեր-Թադեւոսյանից՝ Կոմանդոսից.
-Ադրբեջանական կողմի կրակոցները գնալով հաճախակի են դառնում, ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք նման պահվածքը կապված է Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու հետ:
-Ոչ մի նոր բան չկա ադրբեջանի պահվածքի մեջ: Կարոծում եմ, ընդդիմությունն ինչքան երկար տեւի, այնքան ադրբեջանցիներն ավելի շատ են լարվելու եւ կրակ բացելու: Գիտեք չեմ կարծում, որ Մաքսային Միության հետ կապ ունեն հայ-ադրբեջանական վերջին իրադարձությունները: Ալիեւը, Նազարբաեւը ասել են իրենց խոսքը: Պետք է նկատենք, որ ադրբեջանական կողմն ամեն ամիս կրակոցների թիվն ավելացնում է, նրանք նման քայլերով ուզում են ասել, որ հարձակվողական մտադրություններ ունեն: Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ շատ ուժեղ է, պատրաստ է իր խնդիրներն ուժային մեթոդներով լուծել, սակայն պետք է ասեմ, որ դա ալիեւյան հերթական «բլեֆն» է:
-Իսկ ըստ Ձեզ, Ադրբեջանը պատրաստ է՞ պատերազմական գործողությունների:
-Ոչ, նրանք պատրաստ չեն պատերազմական գործողությունների: Պատերազմելու համար պետք է երեք բան ունենալ. պատերազմին պատրաստ պետություն, բանակ եւ հասարակություն: Ներկայումս նրանք ունեն միայն պետություն, որը պատրաստ է պատերազմել՝ նավթը, խավիարը, դոլարը, ամողջը պետության ձեռքում է: Ադրբեջանը պետք է ցույց տա, որ այդ գումարները ծախսում է նպատակային, նրանց ծրագրերի մեջ է մտնում նաեւ զենք առնելը եւ նման պահվածքով հանդես գալը:
-Իսկ խոշոր գումարների դիմաց գնված զինտեխնիկան բավարար է արդո՞ք պատերազմ սկսելու համար:
-Զինտեխնիկա գնելու համար պետք է մի բան հասկանալ, թե որտեղ ես դա կիրառելու ու ինչ կերպ: Օրինակ՝ Ղարաբաղ գնալու համար մենք երկու ճանապարհ ունենք, ու ընդամենը չորս կամ հինգ մեքենա կարող է գնալ այդ ճանապարհով, ենթադրենք թող իրենց բազային հարյուր տանկ էլ ավելացնեն, հետո ինչ՝ ճանապարհ չկա, որ այդքան տանկերով վրա գան: Այ, Ղարաբաղից Բաքու կարող ենք գնալ, ճանապարհները ավելի լայն են: Նրանք քաջ գիտակցում են, որ նախկին մեթոդներով պայքարելն անիմաստ է, պետք է պայքարել սեփական հողի համար, իսկ Ղարաբաղը մերն է: Անգամ սահմանին կանգնող զինվորն է դա հասկանում, նրանց զինվորները պաշտպանում են հայկական հողերը` հայերից:
-Համոզմունք կա, որ Ղարաբաղի հարցը միայն պատերազմով կարելի է լուծել, քաղաքական հանդիպումները խոշոր հաշվով ձեւական են, եւ այն ոչինչ չի տալու: Դե իսկ պատերազմն էլ շատ կարճ կտեւի, ընդամենը երեք-չորս օր: Դուք ի՞նչ կասեք այս ամենի հետ կապված:
-Մենք գիտենք, որ պատերազմները` ռմբակոծություններով են սկսում: Առհասարակ պատերազմը եւ՛ մեր, եւ՛ նրանց համար աղետալի հետեւանքներ կթողնի: Եթե սկսեն ռմբակոծել, խաղաղ բնակչությունը կտուժի: Նրանք մեզանից վախենալու շատ բան ունեն: Ղարաբաղին շատ մոտ են գտնվում արտասահմանյան խոշոր ներդրումները, որոնք բնականաբար Ադրբեջանինը չեն: Մենք այնպիսի հրթիռներ ունենք, որոնք նրանք չունեն եւ հենց դրանից էլ ադրբեջանցիները սարսափում են, որովհետեւ ներկայումս այդ հրթիռները չեն վաճառվում: Եթե մենք վնասենք նավթատար, գազատար խողովակները, ապա դա շատ լուրջ խնդրի առաջ կկանգնեցնի Ադրբեջանին: Նորից եմ կրկնում, եթե պատերազմ լինի, կտուժեն երկու կողմերն էլ. բայց Ադրբեջանում բառիս բուն իմաստով քաոս կտիրի, ամբողջ պետությունը կտրաքի: Իսկ ինչ վերաբերվում է պատերազմի տեւողությանը, ասեմ՝ մոտ երկու կամ երեք շաբաթ կտեւի, որովհետեւ այդ ժամանակահատվածում կարելի է ամեն ինչ մոխրացնել: Կովկասում երկար պատերազմ պարզապես չի կարող լինել, որովհետեւ տարածությունը փոքր է:
-Իսկ խոշոր գերտերությունները թույլ կտա՞ն, որ Ադրբեջան-Հայաստան պատերազմը սկսվի:
-Ադրբեջանին հստակ ասված է, ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք խոսեք հայերի դեմ, միայն թե մի կռվեք: Խոշոր ներդնողները արգելել են Ադրբեջանին ոչնչացնել իրենց կապիտալը:

 

Սոսե  Չանդոյան

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan