Ադրբեջանական հաղորդագրությունը ծիծաղելի է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերը Թովուզի հատվածում առաջնագծին մոտ անօդաչու թռչող սարքի միջոցով ինքնաշեն պայթուցիկ սարք են կիրառել: «Դա ծիծաղելի է, ուրիշ ոչինչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, թե իբրև հայկական զինված ուժերը Թովուզի հատվածում առաջնագծին մոտ անօդաչու թռչող սարքի օգնությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք են կիրառել:
