Ադրբեջանական հերթական հիստերիան
Տարեսկզբից արցախաադրբեջանական շփման գծում լարվածությունը կրում է պարբերական բնույթ. մի քանի դիվերսիոն թափանցման փորձերի ձախողումից և ամենօրյա հրադադարի ռեժիմը խախտելուց հետո, ադրբեջանական համապատասխան կառույցներն այժմ սկսել են միջազգային արենաներում ապատեղեկատվություն տարածել և հակահայ քարոզչությունն ակտիվացնել: Այսինքն կարող ենք ասել, որ Ադրբեջանն առաջնագծում կրած ձախողումներից հետո պայքարը տեղափոխել է դիվանագիտական ճակատ:
Տարբեր հարթակներում ամենօրյա հաճախականությամբ արցախյան հիմնահարցի հետ կապված բազմաթիվ հայտարարություններ են հնչում, որտեղ հիմնական թեզը հետևյալն է` Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանն է ագրեսորը, և տեղի ունեցող միջադեպերի հիմնական պատասխանատուն հայկական կողմն է:
Որքան էլ Ադրբեջանը փորձի նման սադրանքների գնալ, ամեն դեպքում միջագային հանրության համար ակնհայտ է, թե ով, ինչ ճանապարհով, ուր է գնում: