Ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցված է
Ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցված է: Այս մասին տեղեկացնում են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ երեկ՝ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: