«Ադրբեջանական կողմից միջամտող ձեռքը պետք է կոտրել նիստի ժամանակ». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Ադրբեջանին հաջողվի տեղեկատվական ամբողջ լծակներն օգտագործել, ազդել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման հարցի վրա, ապա մենք լուրջ պետք է մտածենք, թե կոնկրետ ինչը որ պահին սխալ արեցինք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից դուրս, որևէ երրորդ երկիր, ով նաև համարվում է ՀԱՊԿ անդամ երկրներից մեկին հակառակորդ ու այս պահին էլ պատերազմական իրավիճակում է գտնվում նրա հետ, կարողանում է ի վնաս այդ երկրի հարցեր լուծել։
Իսկ ադրբեջանական կողմը իրոք գործի է դրել իր տեղեկատվական բոլոր տեսակի զենքերը ու կոնկրետ Ռուսաստանի դեմ քարոզչության է գնում։ Իսկ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հարցի լուծման մեջ մեծ դերակատարություն է ունենալու Ռուսաստանի կարծիքը։
Կապ չունի այս պարագայում ՀԱՊԿ գլխավոր քրատուղարի պաշտոնը որքանով է կարևոր, այստեղ ինքնասիրության և գործընկերական հարաբերությունների մասին է խոսքը։ Հատկապես ադրբեջանական կողմից միջամտող ձեռքը պետք է կոտրել նիստի ժամանակ։
ՀԱՊԿ անդամ երկրները, որպես այդպիսին հավասար պետություններ են, հավասար իրավունքներով, դա նշանակում է, որ օրենքով մեզ հատկացվող պաշտոնը մենք պետք է օրենքով մինչև վերջ կառավարենք ու ՎԵՐՋ»։
