Ադրբեջանական կրակոցները դարձել են Սյունիքի ու Տավուշի բնակիչների մշտական ուղեկիցները
Ադրբեջանական կրակոցները չեն դադարում թե Սյունիքում, թե Տավուշում։
Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ այս գիշեր եւս կրակոցներ են եղել, բայց՝ «ստից»։
«Այս գիշեր մի երկու հատ ստից կրակոցներ եղել են, ստից եմ ասում, որովհետև մի քանի կրակոց էր», - «Փաստինֆո»-ին ասաց վարչական ղեկավար Վահան Զաքյանը։
Տավուշի Մովսես գյուղում եւս լսվել են կարկոցների ձայներ։ Մեր զրուցկաիցը նշեց, որ իրենց համար արդեն սովորական են դարձել կրակոցները. անգամ արդեն տարբերակում է, թե ինչ զենքից են կրակում և որ ուղղությամբ։ Այսօր եւս լսել են հրաձգային զենքերի ձայներ, բայց բնակիչները շարունակում են ապրել իրենց սովորական առօրյայով։
