Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը
aravot.am -ը գրում է.Երեկ՝ փետրվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա: Բաղանիսից հայտնեցին, որ ազերիները կրակել են նաեւ միջպետական ավտոճանապարհի վրա: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծությունից գյուղին վնաս չի պատճառվել, միջպետական ավտոճանապարհը երթեւեկության համար բաց է:
