Ադրբեջանական ուղղաթիռ և տանկ խոցած երեք զինծառայողներ պարգևատրվեցին մեքենաներով (տեսանյութ)
Ապրիլի 12-ին Արցախում ադրբեջանական ուղղաթիռ և տանկ խոցած երեք զինծառայողներ պարգևատրվեցին մեքենաներով: Պարգևատրմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և բարձրաստիճան զինվորականներ:
«Այսօր ազգը հպարտանում է ձեզանով և ձեր նման հայորդիներով, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է և Արցախը լինելու է հայկական»,- պարգևատրումից հետո ասաց ԼՂՀ վարչապետը:
Տեսանյութը՝ azatutyun.am-ի:
