1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանցի դիվերսանտը խոստովանել է, որ Քարվաճառում է եղել նա

Արցախի Քարվաճառի շրջան ներխուժած երկու ադրբեջանցի հանցագործներից մեկը՝ Շահբազ Գուլիեւը, ադրբեջանական Xural հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է՝ իրենք Քարվաճառ էին եկել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, իսկ պաշտպանության նախարարությունը նախապես տեղյակ է եղել դրանից, գրում է Սպուտնիկ Արմենիան։

2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է Քարվաճառի տարածք ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին։ Մի քանի օր տեւած որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվեց, երկուսը՝ Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը, ձերբակալվեցին։

Գուլիեւը հատուկ ընդգծում է՝ իրենք Քարվաճառ են մեկնել անմիջապես Ալի Հասանովի գրասենյակից, տեղում նրանց զենք ու նռնակ են տվել, ճանապարհ դրել։ Ավելին՝ Գուլիեւի պնդմամբ, իրենք 1992-ից հետո պարբերաբար Ադրբեջանի ՊՆ իմացությամբ դիվերսիոն ներթափանցումներ են իրականացրել հայկական վերահսկողության տարածքներ։ Նրա խոսքով՝ Բաքու վերադառնալուց հետո Հասանովը միայն Ասկերովին է հանդիպել, իրեն չի տեսել։

Նույն այդ Գուլիեւը, որը Ասկերովի հետ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին արտահանձնվեց Բաքվին, արդեն 2021-ի հունվարի 6-ին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Նրանք չէին հավատում մեր ասածներին, որ մենք այցի ենք եկել մեր հարազատների գերեզմաններին, մեզ ահաբեկիչ ու դիվերսանտ էին անվանում։ Նրանց կեղծ իշխանությունները ցանկանում էին Եվրոպային ցույց տալ, որ բռնել են ադրբեջանական ահաբեկիչների ու դիվերսանտների»։

Գուլիեւից անկախ, վերջին օրերին ադրբեջանական Publika.az լրատվական կայքին հարցազրույց է տվել նաեւ Ասկերովի որդին՝ Քյուրդօղլու Ասկերովը, որը հաստատել է այս տեղեկությունը՝ հանցագործները մի քանի անգամ են ներխուժել Արցախի տարածք՝ 2005, 2007, 2009-10 թվականներին։ Ասկերովը հատկապես ընդգծել է, որ 2010 թվականին, երբ ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը մտել էր հայկական դիրք ու տեղում սպանվել, իսկ նրա դին մնացել էր հայկական խրամատում, իր հայրը նորից դիվերսիա է կազմակերպել, որպեսզի ողջ հայ զինծառայողների գերեվարի՝ Իբրահիմովի մարմնի հետ փոխանակելու համար։ Երբ հայկական կողմն Ադրբեջանի հանցագործներին բռնեց 2014-ին, նրանց մոտ հայտնաբերվել էին տարբեր տեսանյութեր Քարվաճառից ու հատկապես զորամասերից մեկում զորավարժության ընթացքից։ Գուլիեւը պատմում է, որ նույնանման տեսանյութեր իրենք պարբերաբար փոխանցել են Ադրբեջանի փոխվարչապետին։

«Հասանովին տվածս տեսաերիզը բռնվելուս օրը Ստեփանակերտում հայերը բերեցին, սեղանիս դրեցին»,- ասում է Գուլիեւը։

Պարզվում է՝ Գուլիեւն ու Ասկերովը Բաքու վերադառնալուց հետո սկսել են մեկը մյուսին մեղադրել բռնվելու համար։ Գուլիեւը պատմել է, որ իրենք բռնվել են, իսկ իրենց զինակիցը սպանվել է Ասկերովի պատճառով, որովհետեւ նախապես ծրագրված չի եղել Քարվաճառ քաղաք ներխուժել, սակայն վերջինս պնդել է, որ պետք է մտնել։ Դիլգամ Ասկերովն էլ, Բաքու վերադառնալուց հետո, իր հերթին հասցրել է պնդել, թե Գուլիեւը «հայկական լրտես է, իրեն ծախել է»։ Վերջին հաշվով, երկու հանցագործներն էլ պնդում են, որ Բաքու վերադառնալուց հետո պետությունն իրենց ընդհանրապես ուշադրության չի արժանացնում։ Ասկերովի որդին ասում է՝ հորը նույնիսկ թոշակ չեն տալիս, իսկ Գուլիեւը բողոքում է, որ ընդամենը 180 մանաթ թոշակ է ստանում (մոտ 48 հազար դրամ)։ Գուլիեւը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է ավելի շատ մանրամասներ հայտնել, իսկ այնուհետ ինքնասպան է լինելու։

Հիշեցնենք՝ երբ հայկական կողմը ադրբեջանցի հանցագործներին ձերբակալեց, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե նշված անձինք «խաղաղ բնակիչներ են, որոնք եկել էին իրենց նախնիների գերեզմաններ այցելության»։ Հայկական վերահսկողության տարածքում գտնվելու ընթացքում ադրբեջանցիները հասցրել էին առեւանգել եւ սպանել Քարվաճառի շրջանի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել էին մայոր Սարգիս Աբրահամյանին եւ ծանր վիրավորել նրա ուղեկից, 1977 թվականի ծնված Կարինե Դավթյանին։ Հանցագործներից Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր նրանց հետ վերադարձնելու համար, ինչի համար նույնիսկ կազմակերպվեց 2014 թվականի օգոստոսյան փոքր պատերազմը, սակայն հայկական կողմը պնդում էր՝ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ հանցագործներ, եւ պետք է ազատազրկման ենթարկվեն։ Այնուամենայնիվ, 2020 թվականի դեկտեմբերին հանցագործներն արտահանձնվել են Բաքվին:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan