Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սարքել Մադրիդում
Ադրբեջանում մեծ իրարանցում է... Նախօրեին համացանցում տարածված լուրերն այն մասին, թե երկու ազերի բարձր պաշտոնյաներ հարբած վիճակում սկանդալ են սարքել Մադրիդի հյուրանոցներից մեկում, համապատասխանում է իրականությանը:
Պարզվել են նաև այդ պաշտոնյաների ինքնությունը, որոնցից մեկն արդեն հեռացվել է պաշտոնից:
Եվ այսպես՝ հարբած վիճակում սկանդալ հրահրողներից մեկը Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովն է, որին ապշերոնյան սուլթանն արդեն ազատել է աշխատանքից, իսկ մյուսը՝ Ալիևի հարազատ «Յենի Ազերբայջան» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ, Միլլի Մեջլիսի պատգամավոր և Բաքվում Ալիևի ոչ պաշտոնական մամլո խոսնակ համարվող Սիյավուշ Նովրուզովն է..
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով այս երկու հարբեցողները Մադրիդ են մեկնել ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար:
Գագիկ Համբարյան, քաղաքագետ
