Ադրբեջանցիների գործողության արդյունքում մեր զինվորներից ոչ ոք չի տուժել
Հայկական զինուժ «ոչնչացնելու» մասին ադրբեջանցիների տարածած տեսանյութը շատ ուշադիր ուսումնասիրեցի։Ակնհայտ երևում է, որ մեքենաների ուղղությամբ արձակված վեց արկերից և ոչ մեկը մեքենաներին չի դիպչում։ Ամենամոտը մոտավորապես 2֊3 մետր հեռավորությամբ է պայթում, որից հետո բարձրացած ծխի ամպը փակում է ամբողջ տեսարանը։ Տեսանյութը հենց այդտեղ էլ ընդհատում է, որովհետև, ամենայն հավանականությամբ, հաջորդ կադրում պիտի երևար, որ մեքենային ոչ մի բան չի եղել և այնտեղ գտնվող զինվորները բարեհաջող դուրս են գալիս։
Իմ կողմից ավելացնեմ, որ համաձայն իմ տվյալների, ադրբեջանցիների այդ գործողության արդյունքում մեր զինվորներից ոչ ոք չի տուժել։
Հրանտ Մելիք-Շահնազարյան