ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՒՍ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ԻՐԵՆՔ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐ ԵՆ
"Ադրբեջանցիներ նորից թե մեզ եւ թե համայն աշխարհին մեկ անգամ եւս ապացուցեցին, որ իրենք ագրեսորներ եւ մարդասպաններ են: Մենք պետք է սառը գլխով կարողանանք գնահատել իրավիճակը եւ փորձենք իրենց համարժեք, ավելի լրջորեն մտածելուց հետո հակահարված տալ: Բայց ոչ պատերազմ հրահրելով, մենք պետք է օգտագործենք իրենց սխալները: Ես միշտ էլ ասել եմ, որ նրանք արնախում են, իրենք իրենց ազգին էլ կդավաճանեն: Չպետք է մոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք հաղթանակ ենք տարել, իսկ նրանք գաղտագողի, գիշերով քնած մարդու վրա հարձակվելու եւ կացնահարելու ընդունակ, այլանդակ գեներ կրողներ են: Ինչ վերաբերում է միջազգային հանրության` միջադեպի վերաբերյալ անհասցե հայտարարություններին, ապա պետք է հասկանալ, որ եթե նույն այդ հասարակությունը հսկակայական ոճիրները չի տեսնում, ինչպես պետք է տեսնի մի ուղղաթիռի կործանվելը: Յուրաքանչյուրն ընկած է իր շահերի հետեւից, ադրբեջանական նավթը կարողանում է վճռորոշ դեր խաղալ",- Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթռին, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ազատամարտիկ ԱՇՈՏ ԱՂԱՂԱԲԱԲՅԱՆԸ:
Տաթեւիկ Աբրահամյան
