«Ադրբեջանցիները ո՛չ ուժ ունեն, ո՛չ էլ տղամարդկություն». Լևոն Շիրինյան
Այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ Հայկական կողմի դիրքորոշումները հակամարտության բանակցային գործընթացներում պետք է փոխել եւ անցնել ավելի կոշտ քաղաքականության:
Ըստ նրա՝ մենք պետք է պահանջենք Ադրբեջանից՝ ճանաչել պատերազմի արդյունքը այնպիսին, ինչպիսին կա եւ ստանալ Արցախի համար համապատասխան կարգավիճակ՝ անկախություն. «Վստահել գործընկերոջն ու շարունակել իրենց խաղը, մեզ համար անթույլատրելի է: Ինչո՞ւ մենք պետք է կորուստներ ունենանք խարդախ գործընկերոջ պատճառով»:
Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը փորձեց ռևանշ վերցնել օգոստոսյան դեպքերից հետ. «Նրանք չեն հանգստանալու եւ, օգտվելով միջնորդների անատամ կոչերից, հայկական կողմին անակնկալի բերեցին: Սա նաեւ ՌԴ մեղքն է, որը 1920թ. ի վեր Չիչերինի որդեգրած քաղաքականությունն է շարունակում՝ բալանսավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները: ԼՂՀ ուղղաթիռի ոչնչացումը շարքային որոշում չէ եւ ոչ էլ խուլիգանություն: Բանակն անպայման պետք է պատասխանի, անգամ եթե պատերազմ լինի. այստեղ դրված է մեր ազգային արժանապատվության հարցը, քանի որ Ադրբեջանը կօգտվի ու կգնա էլ ավելի առաջ: Բանակը պետք է գործողություններ անի»:
Նա վստահ է՝ այստեղ Թուրքիայի մատը խառն է. «Քանի որ ադրբեջանցիները ո՛չ ուժ ունեն, ո՛չ էլ տղամարդկություն»:
