Ադրբեջանի՝ բանակցությունների համար Հայաստանին առաջարկվող պայմանները դժվար է կատարել․ Բորել
Դժվար է իրականացնել այն պայմանները, որոնք Ադրբեջանը առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար: «Ինձ շատ անհանգստացնում է այն, ինչ ասվեց Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ զրույցի ընթացքում: Նա ասաց ինձ, որ մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ներկայացրել Ղարաբաղից դուրս գալու որոշակի ժամանակացույց: Բանակցությունների վերսկսման այս պայմանը շատ դժվար է իրագործել, և իրավիճակն ամեն օր վատթարանում է», - ասել է ԵՄ ներկայացուցիչ Բորելը: Նա հավելել է, որ իրեն ծայրաստիճան անհանգստացնում է այն փաստը, որ «Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Բաքվին»: