Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ է արձագանքել Արցախի նախագահի ընտրություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ է արձագանքել Արցախի Հանրապետությունում կայացած օրինական ընտրություններին՝ դրանք համարելով «Ադրբեջանի» սահմանադրության և օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտում։
«Ընտրությունների անցկացումը կրկին ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած «անջատողական» ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկում ստատուս քվոն պահպանելու և «օկուպացիոն» քաղաքականությունը շարունակելու համար, այնքան էլ շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և հակառակը՝ բռնել են սադրանքների և իրավիճակի սրման ճանապարհը»,- հայտարարել են թշնամի երկրի ԱԳՆ-ում։