Ադրբեջանի ԳՇ պետն այցելել է Հայաստանի հետ սահման
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այցելել է Քարվաճառի շրջան՝ Հայաստանի հետ պետական սահմանին տեղակայված զորամասեր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վելիևը հետաքրքրվել է Հայաստանի հետ պետական սահմանին 3400 մետր բարձրության վրա ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով և հրամանատարական-դիտակետից հակառակորդի գործողություններին հետևելուց հետո լրացուցիչ հանձնարարականներ է տվել մարտական հերթապահության կազմակերպման և պահպանման վերաբերյալ։