1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանի հաջորդ ծրագիրը․ խեղաթյուրում են հայկական Ծիծեռնավանքը

Monument Watch.

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիևը հայտարարել է, որ արդբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկներ, թե ինչպես է վերականգնվելու (իրականում հայկական պատմական փաստերից կտրվելու, արձանագրությունները մաքրվելու) Ծիծեռնավանքը, որն ադրբեջանցիներն անվանում են Աղօղլան վանք https://ordu.az/az/news/370166?fbclid=IwY2xjawKx8kFleHRuA2FlbQIxMQABHkGrSXmCCOiv63m2_b9Dhxic_yjnVUigm_UlFU1LrgyXU47oRIhFdDn_7EO5_aem_8lXyl1wN0FQeDmnbC4yfTg։

Գուլիևն այս առիթով նշել է, որ «Մենք համատեղ ջանքեր ենք գործում այլ պետական կառույցների այդ թվում մշակույթի նախարարության հետ՝ Ծիծեռնավանքի վերականգնման ուղղությամբ։ Նախարարությունն իր կառույցների միջոցով հետևում է այս հարցին և պարբերական վերահսկողություն ապահովելու համար ներկայացուցիչներ նշանակում»։

Ադրբեջանական կողմը հայկական Ծիեռնավանքն աղվանական է համարում, որի մասին նշված է Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեում (https://scara.gov.az/az/xeberler/print/agoglan-mebedi-v-vi-esrler-kosalar-kendi)։ Բացի այդ, եկեղեցու աղվանացման անհիմն ու կեղծ թեզերը շահարկվել են թե՛ 2024 թվականին Վարշավայում կազմակերպված ցուցահանդեսում և թե՛ Վատիկանի Գրիգորյանական համալսարանում կազմակերպված գիտաժողովում։

Բայց այս ամենին ի հակադրություն, նշենք, որ եկեղեցու պատմության հիմնավոր փաստերին կարող եք ծանոթանալ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի «Ծիծեռնավանք» հոդվածում (https://monumentwatch.org/hy/monument/%d5%ae%d5%ab%d5%ae%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d6%84/)։

Ադրբեջանական կողմի անհիմն խոսույթով 4-րդ դարում Աղվանքում քրիստոնեությունը պետական կրոն դառնալուց հետո, հին Աղօղլան սրբավայրի/հեթանոսական տաճարի կողքին կառուցվել է Ծիծեռնավանքը, որը թվագրվում է 5- 6-րդ դարերով։ Փաստորեն, ըստ նրանց՝ Ծիծեռնավանքը նույնպես կրում էր հեթանոսական տաճարի տարրեր և հարուստ է հին պաշտամունքային խորհրդանիշներով: Ադրբեջանական կողմը նշում է, որ Ծիծեռնավանքի բակում եղած նախաքրիստոնեական ժամանակաշրջանի լուսնի աստվածուհուն խորհրդանշող կոթողը գողացել են հայերը (նման կոթող ընդհանրապես գոյություն չի էլ ունեցել) և այն փոխարինել Երևանից բերված 2 կեղծ խաչքարերով, որ հայերն են վանքի պատերին «կեղծ» արձանագրություններ տեղադրել, իսկ իրական արձանագրությունը ջնջել:

Ադրբեջանական կողմը նշում, է որ 19-20-րդ դարերի ընթացքում շրջակա գյուղերից թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները գալիս էին տաճար այցելելու։ Ինչպես բոլոր ադրբեջանական սրբավայրերում, այս սրբավայր այցելողները ծառին կապում էին տարբեր կտորներ, վառում մոմեր և զոհաբերում կենդանիներ։

Նշենք, որ Ծիծեռնավանքը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Ծիծեռնավանքի շուրջ քննարկումներն ու այն աղվանա-ուդիական համայնքին վերագրելը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է, իսկ եկեղեցու պղծումն ու վանդալիզմը շարունակական բնույթ կրող գործողություններ։

Այդ մասին են վկայում աղվանա-ուդիական համայնքի կողմից Ծիծեռնավանքի եզակի շուրֆի ոչնչացումը (մանրամասն տես՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը): Իսկ դեռևս 2023 թ․ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնին Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ՝ Ռոբերտ Մոբիլիի այցերով ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը։

Բայց, իրականության տիրույթում պետք է նշենք, որ հենց Ադրբեջանն է ստեղծել նախագիծ հայկական իրական արձանագրությունների ոչնչացման և եկեղեցու պատմության կեղծման նպատակով https://azertag.az/xeber/agoglan_monastirinda_ermeni_saxtakarligi-2484113։

Եկեղեցու վերականգնման մասին կարող եք կարդալ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում շրագրի վերլուծական նյութը «Ծիծեռնավանքի «վերականգնման և աղվանացման» հարցի շուրջ»:

Մեր արձագանքը

Այսօր Ծիծեռնավանքի եկեղեցին կանգնած է լուրջ փորձությունների առջև և ադրբեջանական վերականգնման արդյունքում կարող է կորցնել իր նախնական կերպարն ու իր հայկական պատկանելությունը՝ կրկնելով Վանքասարի եկեղեցու, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու օրինակը։

Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=celex%3A52022IP0080։

Եկեղեցու պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ https://www.icomosubih.ba/pdf/medjunarodni_dokumenti/1999%20Povelja%20iz%20Burre%20o%20mjestima%20od%20kulturnog%20znacenja.pdf:

Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիկնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն» (Բուրայի Խարտիա, 2013, էջ 14)։

Եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։

Անդրադառնալով մարդկային վնասակար ազդեցությանը՝ գործառնական ուղեցույցը տալիս է լրացուցիչ բացատրություն. «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ» (perational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, պարագրաֆ 92)։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4):

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan