Ադրբեջանի իրական նպատակը Գ. Մելիքյան
Shabat.am-ը գրում է. Ադրբեջանի կողմից Արցախում ուսումնավարժական ուղղաթիռը խոցելու եղանակով Ադրբեջանը փորձում է իր վրա ուշադրություն սևեռել և հարցը միշտ պահել տաք վիճակում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ ուղղաթիռի խոցումը հարված էր Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին ամիսներին իրականացվող քաղաքականությանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումներին, որոնց ընթացքում հայկական կողմը բավական լուրջ առաջընթաց էր արձանագրել, ինչը ձեռնտու չէր Ադրբեջանին:
«Ես համոզված եմ, որ պատերազմ չի լինելու: Պատերազմի իրավիճակում Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, թե ինչ հետևանքներ կունենա, և պատերազմը տեղի կունենա միայն Ադրբեջանի տարածքում: Հայկական զինված ուժերը պատրաստ են նաև նման քայլերի և հենց այդ մտավախությունն է, որ Ադրբեջանը երբեք չի գնա պատերազմական գործողությունների: Իսկ տարբեր սադրանքների ինքը միշտ էլ գնացել է և, կարծում եմ, որ կգնա: Ես համոզված եմ, որ հայկական բանակը ևս մեկ անգամ ապացուցեց իր հզորությունը և փաստը, որ ադրբեջանական բանակը ոչինչ չի կարող անել մեր զինված ուժերի դեմ: Մենք հզոր ենք, և համոզված եմ, որ շատ շուտով գալու է նաև հատուցման պահը, որը գտնում եմ՝ կլինի ճիշտ ժամանակին և համարժեք, միգուցե նաև համարժեքից մի փոքր էլ ավելի»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
