ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԻԵԴ
Գերեվարված 6 հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ
