Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնվելու է բանտում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, վստահ եմ, որոշ ժամանակ հետո հայտնվելու է բանտում։ Նա դարձել է Ալիեւի իշխանության թիվ մեկ սպառնալիքը։ Ինչպես հայտնի է Հասնովն անհավասարակշիռ է, առանց երկար մտածելու հրամաններ է տալիս։ Հարյուրավոր հատուկջոկատայինների մահվան համար ադրբեջանական բանակի սպաները նրան են մեղադրում։ Եվրոպայում ապաստան խնդրած լրագրողներն այժմ ունեն բազմաթիվ վկայություններ պատերազմի օրերի զոհերի մասին։ Եւ այդ վկայություններում որպես մեղավոր շոշափվում է պաշտպանության նախարարի անունը։ Այդ գործողություններից հետո հարյուրավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրեն տներից։ Ու Ալիեւի սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ նրան դիմավորելու համար չեն կարողացել մարդկան հավաքել։