Ադրբեջանի ՊՆ-ն աղվեսություն է անում նորից
Ադրբեջանի ՊՆ-ն աղվեսություն է անում նորից։ Բնական է, որ երկար չէին կարող թաքցնել իրենց կորուստների մասին տեղեկատվությունը։ Ողջ Ադրբեջանը սգի մեջ է։ Իրենց ֆորումներն ու սոցիալական ցանցերը պարզապես հեղեղված են կորուստների մասին լուրերով։ Ու էս իրավիճակում թշնամու պաշտպանական գերատեսչությունն ասում է, իբր այս տարի ընդամենը երեք զոհ են ունեցել։ Ընդ որում ո՛չ անուններ է նշում, ո՛չ էլ բնակության վայր։ Հավանաբար հույս ունեն, որ նման կերպ կարող են խաբել հասարակությանն ու զոհերի ընտանիքներին, որպեսզի վերջիններս կարծեն, թե հենց իրենց կորստի մասին է հայտնում ՊՆ-ն։