Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ հայկական կողմը գիշերը կրակ չի բացել․ ԱՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այդ մասին հայտարարում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։