Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արավուսի և Խոզնավարի դիրքերի ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ»։