Ադրբեջանից փորձել են արտաքսել 8-ամյա երեխային՝ նրա հայկական ազգանվան պատճառով
Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում փորձել են արտաքսել 8-ամյա երեխային ՝ վերջինիս հայկական ազգանվան պատճառով:
Երեխայի մայրը Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է արտասվող երեխայի լուսանկարները, ով Ադրբեջանի հայատյացության հերթական անմեղ զոհն է դարձել: Նա նշել է, որ ինքը և երեխայի հայրը ազգությամբ ռուս են, սակայն հայկական ազգանուն ունեն, ինչն էլ խոչընդոտ է դարձել Ադրբեջանում երեխայի ազատ տեղաշարժման համար: