Ադրբեջանում հայկական կոնյակ, ծխախոտ ու սուրճ են ոչնչացրե
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն այսօր ոչնչացրել է 31 շիշ հայկական կոնյակ, 51 տուփ հայկական արտադրության ծխախոտ և 23 տարա սուրճ, հաղորդում է Trend-ը:
Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Ֆիքրեթ Ալեքսերովը:
«Այդ ապրանքները հայտնաբերվել են Թովուզի և Բալաքենի մաքսային բաժիններում: Իրականացվել է փորձաքննություն, և պարզվել է, որ այդ ապրանքներն օգտագործման համար պիտանի չեն, և դրանք ոչնչացնելու որոշում է կայացվել»,-ասել է նա:
Ինչպես նշել է Ալեքսերովը՝ այսօր ոչնչացվել է տարբեր երկրներում արտադրված 64.8 հազար տուփ տարբեր ապրանք։
