Ադրբեջանում վերջին տարիների ամենախոշոր հանրահավաքն է տեղի ունենում (տեսանյութ)
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվում է վերջին տարիների ամենախոշոր հանրահավաքը:
Հանրահավաքը կազմակերպվել է «Մուսավաթ» կուսակցության եւ մի շարք այլ ընդդիմադիր ուժերի կողմից: Հանրահավաքի մասնակիցների մոտ կան «Սա մեր հայրենիքն է», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Մեհման Հուսեյնովին» կարգախոսներով պաստառներ:
Չնայած նրան, որ իշխանությունները Բաքվում խոզի եւ թռչնի գրիպի հայտնաբերման մասին լուր էին տարածել, հանրահավաքին մեծ թվով մարդիկ են մասնակցել: Ինչպես երևում է տեսանյութում ցուցարարներն այնքան շատ են, որ նախապես նշանակված տարածքը չի բավարարել և մի մասը մոտակա փողոցներում են մնացել:
