Ադրբեջանում ունենք գերի ընկած 17 զինծառայող, ևս 2-ի տվյալները ճշտվում են
Հաստատված արդեն ունենք 17 զինծառայողներ, որոնք գտնվում են Ադրբեջանում, ևս 2-ի մասով ճշտվում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ և նշված զինծառայողների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու համար»,- ասաց նա։
Նա նշեց, որ խաղաղ բնակիչների շրջանում գերիներ լինելու մասով ճշտումներ են իրականացվում։
«Ադրբեջանական կողմից ունենք 2 հարցաքննված գերիներ, որոնք պահվում են մարդասիրական բոլոր նորմերի պահպանմամբ։ Բուժօգնության ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, օրական 3-անգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջները։ Նրանք Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային»,- նշեց նա։