Ադրբեջանը 2023թ. ռազմական բյուջեն ավելացնում է 17.1 տոկոսով՝ հասցնելով 5.3 մլրդ-ի
Գալիք՝ 2023թ. Արդբեջանը պլանավորում է ռազմական բյուջեն ավելացնել ևս 5.3 մլրդ մանաթով: Ինչպես գրում է APA գործակալությունը, ըստ այդմ՝ 2023-ի ռազմական բյուջեն 17.1 տոկոսով գերազանցելու է 2021 թվականինը:
Գործակալության հաղորդմամբ՝ համապատասխան օրինագծի նպատակը, իբր, երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացումն է, մինչդեռ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանն այդպիսով փորձելու է հայկական նոր տարածքներ զավթել ու արդեն իսկ զավթած տարածքներում շարունակելու է ամրանալ: