Ադրբեջանը համաձայն չէ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն. Պեսկով
«Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու։ Դա կարող է կասկածի տակ դնել առաքելության արդյունավետությունը»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հարցն այն է, թե որն է մոնիտորինգի առարկան, և արդյո՞ք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը,-ես կասկածում եմ, որ նման մանդատը այնտեղ ըմբռնումով կընդունվի»:
«Սա Երևանի միակողմանի որոշումն է,- հավելել է Պեսկովը,- արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»: