Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Amnesty International
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչի պատճառով Արցախի բնակիչները մնացել են առանց առաջին անհրաժեշտության ապրանքների։ Պետք է ապահովվեն տուժածների տեղաշարժի ազատությունը եւ տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
2022թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի կեղծ բնապահպանների խումբը փակել է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքը, որն Արցախը կապում է Հայաստանի եւ աշխարհի հետ։ Արցախի 120 հազար բնակիչներ մնացել են շրջափակման մեջ։ Հանրապետության իշխանությունները պարենային կտրոնների համակարգ են մտցրել։ Արցախում էլեկտրաէներգիայի խափանումներ են սկսվել միակ բարձրավոլտ էլեկտրագծի վթարի պատճառով։ Ադրբեջանցիները փակում են արցախցի մասնագետների մուտքը վթարի վայր, հանրապետությունում մտցվել են հովհարային անջատումներ։