Ադրբեջանը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ. Դալիա Կուոդիտե
Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի հայտարարությունը «ադրբեջանական հերթական սադրանքի կապակցությամբ».
Այս սադրանքը կրկին անգամ հերքում է միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի կողմից Հայաստանին ագրեսոր ներկայացնելու ապարդյուն ճիգերը: Հակառակը, տեղի ունեցածը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Վերջերս Փարիզում տեղի ունեցած բանակցությունները, որոնց մասնակցեցին երկու երկրների ղեկավարները, պսակվեցին դրական արդյունքներով: Այդուհանդերձ, Ադրբեջանը իր գործողություններով ի չիք դարձրեց ակնկալիքները, հերթական անգամ ի ցույց դնելով իր՝ բռնատիրական պետության իրական բնույթը:
Սեյմասի Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի անունից մեր ցավակցություններն ենք հայտնում օդաչուների հարազատներին և Արցախի ժողովրդին: Վստահ ենք, որ ձեր երկրի հանդեպ ունեցած հավատը անկոտրում կմնա, իսկ այս ողբերգությունը էլ ավելի կամրապնդի ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայությամբ պետականություն պահպանելու և զարգացնելու ձեր վճռականությունը:
