Ադրբեջանը շարունակում է «Գրադով» հարվածել Սյունիքին. թիրախում է նաև Վերիշեն գյուղը
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են «Գրադով» հարվածներ հասցնել Սյունիքի մարզի ուղղությամբ։ Այս պահին թիրախում է Վերիշեն գյուղը։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ արկերն ընկնում են գյուղի հարակից տարածքներում, սակայն մի քանիսն ընկել են հենց բնակելի տարածքում։
Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է, պայթյունի ձայները շատ մոտ են։
Վերիշենցիներից մեկը պատմել է, որ արկը պայթել է իր մեքենայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ ինքը վերադառնում էր դաշտից։