1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանը սպառնում է Վրաստանին

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նրա հարևաննների մոտ...
Վրաստանի նախագահի ընտրությունները հատկապես մեծ իրարանցում են առաջացրել Ադրբեջանում, որտեղ համարում են, որ Վրաստանն ընդամենը Ադրբեջանին կից ինչ-որ միավոր է և բավական հիստերիկ և ջղաձգված մեկնաբանում են նախագահի այն թեկնածուների քարոզարշավները, որոնց ծրագրերը հակասում են թուրք-ադրբեջանական շահերին...
Այսպես, Վրաստանի գործող իշխանությունների կողմից հովանավորվող նախագահի թեկնածու, Վրաստանի նախկին ԱԳՆ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավը Սամցխե-Ջավախքում մեծ հիստերիա է առաջացրել Բաքվում...Ալիևյան կայքերը և Ալիևների ձեռքերից սնվող ծախու լրագրողները և վերլուծաբանները, տարրական էթիկան խախտելով, բացահայտ միջամտում են Վրաստանի ներքին գործերին և սպառնում վրացիներին, որ եթե վերջիններս համարձակվեն նախագահ ընտրել մեկին, ով դեմ է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին Վրաստանում, ապա վրացիների համար վատ է լինելու...
Ազերիների "հակազուրաբիշվիլիյան" քարոզչությունը սկսվեց այն բանից հետո, երբ, Ջավախքում ունեցած երկու հանդիպումների ժամանակ, Զուրաբիշվիլին խիստ քննադատության ենթարկեց Վրաստանի նախկին նախագահ, թրքասեր Միխեիլ Սաակաշվիլիին, ով, ըստ Զուրաբիշվիլիի, Վրաստանի քաղաքացիություն տրամադրելով հարևան թուրքերին՝ անտեսել է տեղացի հայերի իրավունքները, ինչպես նաև անիմաստ կերպով Վրաստանի քաղաքացիություն է տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, որոնք որևէ կապ չեն ունեցել Վրաստանի հետ...Զուրաբիշվիլիի այս հայտարարությունն ալիևյան կայքերից մեկը որակել է որպես՝ "ճակատագրական սխալ, որը թեկնածուն թույլ է տվել ռազմավարական գործընկերոջ հանդեպ"...
Ազերիները մեղադրում են Զուրաբիշվիլիին, որ վերջինս մոռացել է հայերի "անջատողական" նկրտումների մասին, ինչի վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացնում... Սակայն զարմանալին այն է, որ նույն քոչվոր ադրբեջանցիները մոռանում են, թե ինչպես են իրենց դպրոցական գրքերում Թբիլիսին ներկայացնում որպես ադրբեջանական հնագույն քաղաք, որը գրավվել է գյաուր վրացիների կողմից, ինչպես են վրացական Դավիթ Գարեջիի վանքը հռչակում որպես ադրբեջանցիների պատմական հուշարձան, ինչպես են վրացական և ադրբեջանական ֆուտբոլային թիմերի հանդիպմների ժամանակ հակավրացական կոչերով հանդես գալիս, ինչպես են ազերի պատմաբանները սեփականաշնորհում Վրաստանի տարածքները՝ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանն անվանելով Բորչալու և այլ հակավրացական քայլեր...
Զուրաբիշվիլիին "կարգի" հրավիրելու համար Իլհամ բաբայի մանկլավիկ լրագրողներից մեկը խորհուրդ է տալիս ադրբեջանական իշխանություններին Բաքու հրավիրել և ճոխ հովանավորել Զուրաբիշվիլիին հովանավորող և Վրաստանում իշխող "Վրացական Երազանք" կուսակցության թիվ մեկ թշնամի՝ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին, ով պետք է, ըստ ազերիների, պատուհաս դառնա Թբիլիսիում իշխող վարչակարգի համար...
Բաքուն նաև բացահայտ սպառնում է Թբիլիսիին, եթե վերջինս դյուրին դարձնի Վրաստանում երկքաղաքացիության ընդունման հարցը...Ալիևները դա դիտում են, որպես, չզարամանաք, սպառնալիք Ադրբեջանին, քանի որ 2011 թ-ինց հետո Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված հարյուր հազարավոր վրացահայեր կվերականգնեն իրենց քաղաքացիությունը... Բաքվի այս դիրքորոշումը պատահական չէ...Ջավախահայերը Բաքվի և Անկարայի համար այն մեծ խոչընդոտն են, որոնք խանգարում են Վրաստանում իրականացնել Ալիևի և Էրդողանի պանթյուրքիստական և պանիսլամական ծրագրերը...Այդ ծրագրի երեք կարևորագույն բաղադրիչներն իրականացվել են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին...Սակայն խնդիրն այն է, որ տարածաշրջանի համար կարևոր այս երեք ենթակառուցվածքային "արտերիաներն" անցնում են քրիստոնեաբնակ՝ հայաբնակ Սամցխե-Ջավախքով, որը սեպի նման մխրճված է վրացի մահմեդականներով բնակեցված Աջարիայի և ազերի-թուրքերով բնակեցված Քվեմո-Քարթլիի մեջտեղում՝ խանգարելով վերջիններիս միավորմանը...Անկարան և Բաքուն տարիներ շարունակ ամեն ինչ անում են Ջավախքի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով և մեծ արդյունքների հասան հենց Սաակաշվիլիի կառավարման տարիներին, որի օրոք ոչ միայն կառուցվեցին վերը նշված նավթամուղը, գազամուղը և երկաթուղին, այլև հարյուր հազարավոր հայեր սուբյեկտիվ պատճառներով զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից, իսկ մեծ քանակությամբ թուրքեր և թուրք-մեսխեթներ ստացան Վրաստանի քաղաքացիություն, որոնց մեծ մասը ադրբեջանական և թուրքական իշխանությունների ֆինանսական հովանավորության շնորհիվ վերաբնակեցվեցին Ջավախքում և Աջարիայում...
Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունները և ջավախահայերին տրված խոստումները մեծ վտանգ են ներկայացնում Բաքվի և Անկարայի համար, որոնք վերջին 10 տարիներին մեծ ջանքեր էին գործադրում հարավային Վրաստանը մահմեդականացնելու ուղղությամբ, որը նաև աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար... Բացի Սաակաշվիլիին հովանավորելու սպառնալիքներից, ալիևյան մանկլավիկ լրագրողները նաև խորհուրդ են տալիս իրենց տիրոջն ուշադրություն դարձնել Վրաստանի գործող իշխանություններին քննադատող մյուս ուժերի վրա ևս՝ հովանավորելով վերջիններիս...
Վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին հոդվածագիրներից Էյնուլլա Ֆաթուլաևը՝ Իլհամ բաբայի ամենահայտնի թուլաներից մեկը, անցնելով բոլոր սահմանները և միջամտելով Վրաստանի ներքին գործերին, բացահայտ սպառնում է Թբիլիսիին՝ խորհուրդ տալով փոխել և վերանայել շատ հարցերում "Վրացական Երազանք"-ի սկզբունքները, քանի որ դրանց պահպանման դեպքում կտուժեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները, ինչից, ըստ Ալիևների սույն թանկագին գրչակի, ամենաշատը կտուժի Թբիլիսին...
Հ.Գ.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հռչակվել է որպես թշնամի, մեր վրացահայ հայրենակիցները նախընտրելի է, որ իրենց ձայնը տան հենց այս թեկնածուին, ով ավելի շատ մտածելով իր Հայրենիքի անվտանգության մասին՝ ակամայից նաև կանգնած է Վրաստանի հայերի կողքին...

Գագիկ Համբարյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan