Ադրբեջանը ոչինչ չի ստորագրի, փոխարենը ավելի ազատ կլինի իր ագրեսիվ քայլերում․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«ՀՀ ԱԳՆ հայտարարության «ամենաունիկալ» հատվածն այն է, որ այսքանից հետո Բաքուն անգամ չի պահպանել միասին հայտարարությամբ հանդես գալու պարզունակ որոշումը, դա է ձեր՝ կոլաբորանտներիդ, բանակցածը ու պայմանավորվածը…
Ես մնում եմ այն համոզման, որ Ադրբեջանը ոչինչ չի ստորագրի, փոխարենը ավելի ազատ կլինի իր ագրեսիվ քայլերում։ Սա մոտավորապես Պրահայի՝ 2022ի անալոգիան է…ինչին հաջորդեց Արցախի բլոկադան, ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումը»։