ԱԺ արտահերթ նիստեր՝ ԵՏՄ պայմանագրի հարցով. «Հայկական Ժամանակ»
Այս թեմայով
- Սահմանադրություն՝ առանց սահմանների...
- Նախարարները`ԵՏՄ անդամակցության մասին
- Այդ հանրահավաքի մեխը պետք է լինի Գագիկ Ծառուկյանի ելույթը` Նախագահի ապագա թեկնածուի դիտանկյունից. Ստյոպա Սաֆարյան
- Անհանգիստ են նրանք, ում ուսերին են լինելու իշխանափոխության բոլոր հետևանքները. Հրապարակ
- «Վաղվա հանրահավաքին կգաք բոլորդ էլ, ընդեղ կլինեք և կլսեք՝ ինչ եմ ասում»․ Գագիկ Ծառուկյան (video)
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է, որ նոյեմբերի 17-ին և 18-ին ԱԺ արտահերթ նիստեր են սպասվում՝ ԵՏՄ պայմանագրի հետ կապված:
Բացի այդ, Վ.Բաղդասարյանն ասել է նաև, որ օրենքներ կան՝ և՛ բյուջեի հետ կապված, և, առհասարակ, կուտակված օրենքներ կան:
«ԵՏՄ-ի փաթեթը պետք է ՍԴ-ից գա, որ մենք կարողանանք քննարկել»,- ասել է Վ.Բաղդասարյանը և հավելել, որ կարող է ԵՏՄ-ն արտահերթով չլինի, քառօրյայով լինի, բայց արտահերթեր լինելու են:
Ըստ խմբակցության ղեկավարի՝ բավական կուտակված խնդիրներ կան: Բյուջեն էլ կարող է արտահերթով լինի:
«Եթե ԵՏՄ-ի հարցը չլիներ, կարող է քառօրյայով տեղավորվեինք»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 24.10.2014թ. համարում: