ԱԺ աշխատակազմի անդամներն անգամ «սելֆի» են արել կերուխումից հետո
Հայաստանում գտնվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստի մասնակիցների ընթրիքին, որն օրերս կազմակերպել էին «Ֆլորենցիա» ռեստորանում, մասնակցել է նաեւ ԱԺ աշխատակազմի մոտ 15 աշխատակից: Առհասարակ, նման ընթրիքները կրում են խիստ արարողակարգային բնույթ, հրավիրվում են հիմնականում պատգամավորներ, հնարավոր է մասնակցի կամ չմասնակցի աշխատակազմի ղեկավարը: Այս ընթրիքին ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել, իսկ մասնակիցներից մեկը տարակուսել է աշխատակազմի մեծաքանակ մասնակցությունից: ԱԺ աշխատակազմի անդամներն անգամ «սելֆի» են արել կերուխումից հետո եւ տեղադրել Ֆեյսբուքում: Ավելացնենք միայն, որ մեկ անձի ընթրելը պետբյուջեի վրա առնվազն 20-40 հազար դրամ է կազմում: