ԱԳ նախարարի 3 տեղակալներն ազատվեցին պաշտոնից. պաշտոնական
Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարներին պաշտոնից ազատելու որոշումները:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գագիկ Ղալաչյանին ազատել Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»: