ԱԺ նիստերից բացակայողների տասնյակը.
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, դրանց իրավական հիմքերը, որից հետո ԱԺ նախագահը որոշում կկայացնի: Այսինքն՝ այն փաստաթղթերը (բժշկական տեղեկանք կամ ճամփորդական փաստաթուղթ), որոնք ներկայացրել է Ծառուկյանը՝ որպես բացակայության հիմնավորում, պետք է ստուգվեն ԱԺ նախագահի կողմից եւ որոշում կայացվի՝ հարգելի՞ են այդ բացակայությունները, թե ոչ: Որոշում կայացնելուց հետո ԱԺ նախագահը մանդատից զրկելու հարցով կդիմի ԿԸՀ:
Բացի այդ՝ ԱԺ նախագահը հանձնարարել է աշխատակազմին ստուգել բոլոր պատգամավորների բացակայությունները:
«Ժողովուրդը» փորձեց պարզել, թե բացի Գագիկ Ծառուկյանից՝ էլ ովքեր են բացակայել ԱԺ նիստերից: Եւ այսպես՝ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների գործունեությունը՝ բացահայտեցինք, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ն ընկած ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:
2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:
3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 546 բացակա:
4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:
5-րդ տեղում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է՝ 33 բացակա:
6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝ «Յուվեցի Կարոն»՝ 33 բացակա:
7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:
8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ Ռուբոն»՝ 31 բացակա:
9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:
10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
