ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ քննարկվել է Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր
«ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,- հայտնում է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Մեկ այլ գրառման մեջ Արարատ Միրզոյանը տեղեկացնում է.
«ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովի և Արսեն Միխայլովի հետ քննարկեցինք Հայաստանում քրդական և ասորական համայնքների խնդիրները։
Խոսեցինք նաև ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»:
